Խորհրդարանների ղեկավար կազմը

Կանանց ներկայացվածությունը խորհրդարանների ղեկավար կազմում քաղաքական որոշումների ընդունման վրա նրանց ազդեցության կարևոր չափանիշ է:

Աշխարհի խորհրդարաններում՝

  • խոսնակի պաշտոն է զբաղեցնում 58 կին, ինչը 20.9% է կազմում:
  • փոխխոսնակի պաշտոնում 165 կին կա, ինչը 28.3% է կազմում:
ՀՀ Ազգային ժողովում`

  • 1995 թ.-ից խորհրդարանի նախագահի պաշտոնը երբևիցե կին չի զբաղեցրել:
  • 2007 թ.-ից սկսած՝ փոխխոսնակներից մեկը մշտապես կին է եղել, սակայն 8-րդ գումարման խորհրդարանում երեք փոխխոսնակների թվում կանայք չկան:
Աղբյուրը՝ Parliament.am
I. Կանայք Ազգային ժողովի ղեկավար կազմում
Ի դեպ
ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման սկզբից ԱԺ խորհրդի կազմում 4 կին էր ընտրվել, սակայն 2021 թվականի մայիսի դրությամբ ԱԺ խորհրդի կազմում ընդամենը 2 կին էր:
Կանանց ներկայացվածության շարժընթացը Ազգային ժողովի ղեկավար կազմում
2012- 2021 թթ.
Ի դեպ
ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման կազմում կանանց 34 % ներկայացվածության համեմատ կանանց թիվը խորհրդարանի ղեկավար կազմում անհամաչափ ցածր է. կանայք ընդամենը 10.5 % -ով են ներկայացված ԱԺ խորհրդի կազմում:
կարդալ ավելին
II. Կոչ ՀՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին

2021թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով-ՔՀԿ հարթակին անդամակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները դիմել էին 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին՝ կոչով՝ ապահովել արհեստավարժության, արդարության և հավասարության սկզբունքների վրա հիմնված կառավարման համակարգ:


«

Հիմք ընդունելով,

որ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման պահանջը բխում է ՀՀ Սահմանադրությունից, ՀՀ գենդերային քաղաքականության հայեցակարգից և դրա շրջանակներում ընդունված օրենքներից ու ծրագրերից, ինչպես նաև մաս է կազմում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների,


Ի նկատի ունենալով,

որ երկրի կառավարման ոլորտում արհեստավարժ ընտրանու ձևավորումը պետք է իրականացվի մրցակցային ու թափանցիկ գործընթացի արդյունքում և ապահովի հասարակության մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործումը,


Հաշվի առնելով,

որ կանանց ոչ բավարար ներկայացվածությունն որոշումների կայացման մակարդակում՝ արդարության և ժողովրդավարության սկզբունքների խախտում է հանդիսանում՝


ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ

Ձևավորել 8-րդ գումարման Ազգային ժողովի Խորհուրդը և նոր Կառավարությունը՝ կանանց և տղամարդկանց հավասար ընդգրկվածությամբ՝ ապահովելով արհեստավարժության և ոլորտային մասնագիտացման չափանիշները:


»

ԿՈՉՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ
Ինչո՞ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Քաղաքական որոշումների կայացման գործընթացներում կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցությունը կարևոր է, քանի որ.

  • Երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է,
  • Բարձրացնում է քաղաքական որոշումների լեգիտիմությունն ու կառավարման արդյունավետությունը,
  • Նպաստում է որոշումների կայացման առավել ժողովրդավար մշակույթի ձևավորմանը,
  • Հիմքեր է ստեղծում սոցիալապես ավելի արդար հասարակության համար,
  • Հանգեցնում է պետական քաղաքականության հումանիզացմանը, քաղաքական օրակարգն ավելի մարդակենտրոն և զգայուն դարձնում հասարակության բոլոր անդամների կարիքների նկատմամբ,
  • Նպաստում է կադրային քաղաքականության կատարելագործմանը, կառավարման ոլորտում գիտելիքահեն չափանիշների, հաշվետվողականության ու թափանցիկության սկզբունքների ներդրմանը, կոռուպցիայի նվազեցմանը,
  • Նորարարության և փոփոխությունների գրավական է:
կարդալ ավելին
Made on
Tilda