Կին պատգամավորներն աշխարհի և Հայաստանի խորհրդարաններում

Աշխարհում յուրաքանչյուր 4 պատգամավորներից 1-ը կին է Հայաստանում յուրաքանչյուր 3 պատգամավորներից 1-ը կին է

Տեղեկագրի այս համարը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում:
Տեղեկագրի այս համարն անդրադառնում է խորհրդարանում կանանց ներկայացվածության ընդլայնման և դրա հետ կապված ակնկալիքների իրականացման խնդիրներին:

Տեղեկագրում զետեղված են աշխարհի երկրների և Հայաստանի օրենսդիր մարմիններում կանանց գործունեության վերաբերյալ վիճակագրական տվյալներ ու հետազոտությունների արդյունքներ, այդ թվում՝ «Կին պատգամավորները 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովում» համեմատական վերլուծությունը:
«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանի օրենսդիր մարմինը, որպեսզի այն իրականացնի օրենքների մշակման, վերահսկողության և ներկայացուցչականության ապահովման իր առանցքային գործառույթները: Ինչպես նաև աջակցել խորհրդարանին, որպեսզի պետական կառավարման համակարգում կիրառվի նոր գործիքակազմ, որը կնպաստի աշխատանքի որակի բարելավմանը, թափանցիկության և ներառականության ապահովմանը, գենդերային զգայուն քաղաքականությունների մշակմանը:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ:

Տեղեկագրի այս համարը պատրաստվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում, ծրագրի գործընկեր՝ ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից: Տեղեկագրում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:
Այս համարում կարդացեք
Խմբագիր՝ Թ. Հովնաթանյան
Ձևավորումը՝ Ս. Մարտիրոսյան
Լուսանկարները՝ Միջխորհրդարանական միության բաց ռեսուրսներ, Parliament.am պաշտոնական կայք և ՀԱՎԱՍԱՐ ինֆոհաբ։
Հրապարակվել է 2021 թ․–ին։
Made on
Tilda